Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մնաց երեք տուր

Մնաց երեք տուր
23.01.2015 | 13:18

Tata Steel շախմատային փառատոնի ավարտին մնաց երեք տուր, ու արդեն իսկ պարզ է, որ Արոնյանը կորցրել է տիտղոսը պահպանելու հնարավորությունը: Տասը տուրից հետո չորսուկես միավորով մեր գրոսմայստերը մրցաշարային աղյուսակում տասներորդն է: Այս անգամ նրա հերթական ոչ-ոքին ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ էր:

Նախկինի պես առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է: Նորվեգացու ակտիվում է յոթուկես միավոր: Երկրորդ-երրորդ հորիզոնականներում են Վեսլի Սոն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ովքեր ունեն վեցուկեսական միավոր:

Տասնմեկերորդ տուրում Արոնյանի մրցակիցն է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Մեր շախմատիստը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Ի դեպ, սպիտակներով է մրցելու և Կառլսենը, ում մրցակիցն է լինելու Վաշիե-Լագրավը:

Tata Steel-ի B մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանն ունի հինգուկես միավոր` դարձյալ տասը տուրից հետո: Ներկա պահին նա մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ մեր տասնչորսամյա հայրենակիցը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այստեղ առաջատարները ութական միավոր ունեցող Վեյ Յին ու Նավարան են:

Վեյկ ան Զեեի գերմրցաշարն ավարտվելու է հունվարի 25-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ